Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ճապոնիայի վարչապետը կմեկնի Իրան

Ճապոնիայի վարչապետը կմեկնի Իրան
06.06.2019 | 21:53

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջիկայում կմեկնի Իրան, որտեղ ի շարս այլ հարցերի կքննարկի Իրանի և ԱՄՆ-ի սրված հարաբերությունները մեղմելու համար միջնորդելու հնարավորությունը: Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբեն հունիսի 12-14-ը կլինի Իրանում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ: Դա կլինի անցած չորս տասնամյակներին Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցը Թեհրան:

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ